Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգն» ընդունել էր Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմին»:
Հայաստանի հավաքականի հարձակվողը հայտավորված էր խաղին, սակայն փոխարինման մտան ավելացված ժամանակի 2-րդ րոօպեին: Թիմերը ամբողջ հանդիպման ընթացքում չկարողացան գտնել մեկմեկու դարպասի բանալին, և խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Այս ոչ-ոքիից հետո «ՌԲ Լայպցիգը» 61 միավորով շարունակում է մնալ երկրորդը, իսկ «Հոֆենհայմը» այժմ ունի 32 միավոր ու բաժանում է 11-12-րդ հորիզոնականները:
«Հոֆենհայմը» վերջին 5 խաղում հաղթանակ չունի: