«Բարսելոնայի» նորընտիր նախագահ ժոան Լապորտան խոսել է թիմի առաջատար Լեո Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին.
«Այն, ինչ կապված է պայմանագրի երկարաձգման հետ, բնականոն ընթացքի մեջ է»,-ասել է Լապորտան:
Արգենտինացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում է, որ նոր համաձայնագրում առաջարկվում է ավելի քիչ աշխատավարձ՝ մինչև ճգնաժամային փուլի ավարտը:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Լեոն դարձել է 23 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: