Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է Սևիլյան՝ որպես Եվրո-2020-ի հանդիպումներն ընդունող քաղաք, եթե ՈւԵՖԱ-ն հրաժարվի Բիլբաոյի մարզադաշտում մրցաշարի հանդիպումներն անցկացնելուց:
Ըստ The Associated Press գործակալության, Իսպանիայի ֆուտբոլային պաշտոնյաներն առաջարկել են օգտագործել Սևիլյայի Օլիմպիական մարզադաշտը, որը կարող է ընդունել 60,000 հանդիսական:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը Բիլբաոյում մնում է այն մակարդակում, որն անհնար է դարձնում երկրպագուների ներկայությունը տրիբունաներում Եվրո-2020 խաղերի ընթացքում:
Վաղը ՝ ապրիլի 17-ին, Սևիլյայի Օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա Իսպանիայի գավաթի եզրափակիչը՝ «Աթլետիկ» — «Բարսելոնա»: