Ամերիկյան Amazon Prime ինտերնետ-տեսածառայությունը համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ՝ նրա կյանքի մասին բազմասերիանոց վավերագրական ֆիլմ նկարահանելու վերաբերյալ։
Նախատեսված է, որ առաջին սերիան դուրս կգա 2021 թվականին։ Հեռուստադիտողներին խոստանում են պատմել Պոգբայի կյանքի մասին ֆուտբոլային խաղադաշտից դուրս տեսանկյունից։
«Բոլորս գիտենք, թե Պոլն ինչի է ընդունակ խաղերի ժամանակ։ Բայց նրա ազդեցությունը տարածվում է ֆուտբոլից դուրս։ Անկասկած, կարելի է ասել, որ Պոգբան իր ժամանակների տաղանդներից է։ Նա մի ամբողջ սերնդի կուռք է»,- Amazon-ի եվրոպական նախագծերի ղեկավար Ջորջի Բրաունի խոսքերն է փոխանցում BBC-ն։