VBET ՀՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում, Հանրապետական ստադիոնում, Երևանի «Արարատն» ընդունեց «Նոային»:
Թիմերը ֆանտաստիկ ֆուտբոլ պարգևեցին երկրպագուներին:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ: Նախ, առաջին անկյունայինի ժամանակ Խուան Բրավոն գլխի հարվածով առաջ մղեց «Արարատին», իսկ րոպեներ անց Մորի Կոնեն, միայնակ մնալով Վալերիո Վիմերկատիի դիմաց, կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Քիչ անց Էդուարդ Էմսիսը հեռահար կրակոցով կրճատեց հաշվի տարբերությունը: Դեռ թիմերը չէին խաղացել 30 րոպե, խաղում խփվեց նաև 4-րդ գնդաը. Մոնրոյ Արարատի փոխանցումը եզրափակեց Պետրոս Ավետիսյանը՝ 2-2: Երկրորդ խաղակեսի 28-րդ րոպեին Վլադիմիր Ազարովի փոխանցումից հետո «Նոային» խաղում առաջին անգամ հաշվի մեջ առաջ մղեց փոխարինման մտած Պավել Կիրիենկոն: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու «Նոան» գերկամային՝ 3-2 հաշվով հաղթանակ տոնեց:
Այս պարտությունից հետո «Արարատը» 28 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական, իսկ «Նոան», միավորների քանակը հասցնելով 28-ի, լրացուցիչ արդյունքներով բարձրացավ երկրորդ հորիզոնական, սակայն նույնքան միավոր ունեցող «Ալաշկերտի», «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի» համեմատ մեկ խաղ ավել է անցկացրել: