«ՌԲ Լայպցիգը» մտադիր չէ բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից, որի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Sport1.de-ի փոխանցմամբ ՝ ակումբը բարձր գին է սահմանել մասնագետի համար՝ կապված «Բավարիայից» նրա հանդեպ հետաքրքրության մասին լուրերի հետ: «Ցուլերը» չեն թողնի, որ իրենց մարզիչը տեղափոխվի մյունխենյան ակումբ 15-20 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց:
Համեմատության համար նշենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» «Այնտրախտից» 7,5 միլիոն եվրոյով կգնի Ադոլֆ Հյուտերի պայմանագիրը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Բունդեսլիգայում մարզչի տեղափոխության համար:
«ՌԲ Լայպցիգը» Նագելսմանի գլխավորությամբ, 28 տուրում վաստակելով 60 միավոր, երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: