«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմն է, որին հաջողվել է երկու դիմակայություններում էլ գոլ բաց չթողնել 20-ամյա Էրլինգ Հոլանդից:
Հիշեցնենք, որ Հոլանդը իր ելույթները սկսեց գլխավոր ակումբային մրցաշարում 2019/20 մրցաշրջանում, «ՌԲ Զալցբուրգի» կազմում՝ այս մրցաշարի իր դեբյուտային մրցաշրջանում խփելով տասը գնդակ:
Այս ֆուտբոլային տարին նորվեգացին կանգ առավ ևս տաս գոլի վրա, և այս արդյունքին հասնելու համար նրան անհրաժեշտ էին ութ հանդիպումներ:
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցելու է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: