«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մարզչական կարիերայում ութերորդ անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Ըստ այդ ցուցանիշի ՝ իսպանացին կրկնել է Ժոզե Մոուրինյուի ռեկորդը, ով այժմ գլխավորում է «Տոտենհեմը»:
Գվարդիոլան «քաղաքաբնակների» հետ առաջին անգամ է հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, մինչ այդ չորս անգամ դա արել էր «Բարսելոնայի», իսկ երեքը «Բավարիայի» հետ:
Գվարդիոլան դարձավ նաև չորրորդ մարզիչը, որը երեք տարբեր թիմերի հետ հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Նախկինում այդպիսի ցուցանիշ գրանցել էին Կարլո Անչելոտին, Լուի վան Գալը և նույն Ժոզե Մոուրինյուն, ով չորս տարբեր թիմերի հետ է դա արել: