«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն արձագանքել է Լոթար Մաթեուսի այն խոսքերին, թե ինքը բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ։
««Բավարիայի» հետ ոչ մի բանակցություն չի եղել և չի լինի։ Գաղափար չունեմ՝ որտեղից Լոթարին նման տեղեկություն։ Դա, իհարկե, նաև իմ գործակալներին է վերաբերում․ նույնիսկ խոսակցություն չի եղել։
Ակումբի հետ չեմ խոսել, որովհետև քննարկելու ոչինչ չի լինի։ Ես մինչև 2023 թվական «Լայպցիգի» հետ պայմանագիր ունեմ»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում FCB Inside-ը։