Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միշել Սալգադոն կիսվել է բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոի կարիերայի վերաբերյալ իր կարծիքով:
«Ռոնալդոն իմ տեսած ամենամեծ ֆուտբոլիստն է: Նա տեղափոխվեց Մադրիդ, և դրանից հետո ես նրա նման հարձակվող չեմ տեսել:
Մեսսի, Ռոնալդինյո … Բայց այդ գիրուկ տղան նրանցից լավն էր»,- մեջբերում է նախկին ֆուտբոլիստին Mundo Deportivo-ն:
Սալգադոն ու Ռոնալդուն միասին խաղում էին «Ռեալում» 2002-ից 2007 թվականներին: