Ըստ “Спорт-Экспресс”-ի, «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի գործակալը շուտով հանդիպում կանցկացնի «Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսի հետ:
Նիդերլանդական ակումբը ցանկանում է ամռանը ձեռք բերել վրացի խաղացողին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատալանտան», «Յուվենտուսը», «Միլանը», «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Transfermarkt պորտալը խաղացողի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: