«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ՉԼ քառորդ եզրափակչում «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղի մասին: Տանը կայացած խաղում մադրիդցիները հաղթել էին 3-1 հաշվով:
«Այս մրցաշրջանում իմ խաղից շատ գոհ եմ: Ինձ գերազանց եմ զգում:
Մեզ լուրջ փորձություն է սպասվում, պիտի այն մակարդակով խաղանք, որն այս մրցաշարն է պահանջում: Պիտի գործենք այնպես, ինչպես առաջին խաղում, պիտի մեր կամքը պարտադրենք: Չի կարելի խաղալ հաշիվ պահելու համար»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: