«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը կիսվել է ՉԼ-ի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում իր ակնկալիքներով: Առաջին խաղում մյունխենյան ակումբը սեփական դաշտում պարտվեց 2:3 հաշվով:
«Ինչո՞ւ մենք կանցնեք կիսաեզրափակիչ: Քանի որ մենք ավելի լավն ենք, քան ՊՍԺ-ն: Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել։
Առաջին խաղում մենք լավագույն թիմն էինք, բայց, ցավոք, արդյունքը մեզ ձեռնտու չեղավ: Բայց ես դեռ համոզված եմ, որ պատասխան խաղում կարող ենք փոփոխություն մտցնել:
Սա շատ բան կախված կլինի ճիշտ տրամադրվածությունից, բայց նաև արդյունավետությունից: Առաջին խաղում մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց բավական արդյունավետ չէինք: Բայց այս անգամ մենք պետք է լավագույնը լինենք երկու դեպքում էլ»,- մեջբերում է ֆուտբոլիտին գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը կկայանա վաղը, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։