Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» ընդունել է «Բոլոնիային» ու հաղթում է 1-0 հաշվով։
Հանդիպման 68-րդ րոպեին Պեդրոյի փոխարեն տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս բացակայելուց հետո առաջին անգամ է դաշտ դուրս գալիս։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում: