Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կալյարիին»:
Խաղն անցավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսի ընթացքում Կոնտեի թիմը չկարողացավ գեթ մեկ անգամ գրավել հյուրերի դարպասը: Երկրորդ խաղակեսի միայն 77-րդ րոպեին Հակիմին առաջ մղեց «ներաձուրիներին»: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի միակ գնդակն էր ու «Ինտերը» տոնեց հերթական հաղթանակը:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 74 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղուսակը, իսկ «Կալյարին» 22 միավորով շարունակում է զբաղեցնել 18-րդ հորիզոնականը: