«Ռեալի» դեմ խաղում Մեսսին կրկին աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:
«Ռեալի» դեմ խաղում վերջին անգամ Մեսսին արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել 2018 թ-ի մայիսին, երբ խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Այդ խաղին մասնակցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ 2 ամիս անց Ռոնալդուն տեղափոխվեց Թուրին, իսկ այդ օրվանից հետո Մեսսին չի կարողանում աչքի ընկնել խփած գնդակով կամ արդյունավետ փոխանցմամբ:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Բարսայի» նկատամբ: Հյուրերի միակ գոլը խփեց Մինգուեզան՝ Ալբայի փոխանցումից հետո: