Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բարսայի» նկատմամբ՝ 2-1 հաշվով հաղթանակը.
«Շատ լավ զգացողություններ ունեմ: Շատ լավ սկսեցինք հանդիպումը ու կարող էինք նաև երրորդ գնդակը խփել:
Բրեյթուեյթի դրվագի հետ կապված ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ, բայց ես կարծում եմ, որ եթե մրցավարը չի նշանակել 11 մետրանոց, ուրեմն չկար խախտում: Պետք չէ ամեն ինչ բարդել մրցավարի վրա. մենք արժանի հաղթանակի հասանք:
Կարևոր էր, թե մենք ինչ արեցինք խաղադաշտում: Հեշտ խաղ չստացվեց, քանի որ «Բարսան» ուժեղ էր:
Այսօր շատ փոփոխություններ կատարեցինք: Բոլորն ուզում են խաղալ ու դա ինձ դուր է գալիս: Լավ է, որ բոլորս նույն կերպ ենք մտածում:
Չեմպիոնության պայքարը շարունակվում է: Առջևում շատ խաղեր կան: Հիմա մեզ մնում է 2 ծանր խաղից հետո հանգստանալ ու պատրաստվել մրցաշրջանի ավարտին»,-ասել է Զիդանը: