Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում ընթանում է Լա Լիգայի 30-րդ տուրի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը։
Կապտանռնագույնների ավագ Լիոնել Մեսսին, որը խաղադաշտում է, 45-րդ անգամ է խաղում «Ռեալի» դեմ։ Այդպիսով Մեսսին հավասարվեց «սերուցքայինների» պաշտպան Սերխիո Ռամոսին, որին էլ պատկանում էր էլկլասիկոներում խաղադաշտ դուրս գալու ռեկորդային թիվը։ Այսօր, սակայն Ռամոսը վնասվածքի պատճառով բացակայում է ու խաղին հետևում է տրիբունայից։
Մեսսիի առաջին խաղը «Ռեալի» դեմ եղել է 2005 թվականի նոյեմբերի 19-ին․ այդ խաղն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով 3-0 հաշվով։