Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Շտուտգարտին» ու 3-2 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ Կալաջիչը։ Այնուհետև, դորտմունդցիները երկու գոլ խփեցին․ դրանք հեղինակեցին Բելինգհեմը (47′) և Ռոյսը (52′)։
78-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, բայց ընդամենը երկու րոպե անց Կնաուֆը հաղթանակ պարգևեց հյուրերին։
«Բորուսիան» 46 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում, իսկ «Շտուտգարտը» 39 միավորով 9-րդ տեղում է։