«Բավարիայի» պաշտպան ժերոմ Բոատենգի տրանսֆերով հետաքրքրված է 2 գրանդ ակումբ:
Լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնում է, որ «Տոտենհեմն» ու «Բարսելոնան» ցանկանում են ձեռք բերել ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ ստացող 32-ամյա պաշտպանի տրանաֆերը:
Բոատենգը «Բավարիայում» անցկացրել է 10 տարի: Ակումբի հետ նա 8 անգամ հաղթել է Բունդեսլիգայում, 5-ական անգամ՝ Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում, 2-ական անգամ՝ ՉԼ-ի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու ԱԱԱ խաղարկություններում: