Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա արդեն հարազատ դարձած ակումբից:
«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել 32-ամյա պաշտպանին։ Ըստ այդմ, ամռանը նա կունենա ազատ խաղացողի կարգավիճակ:
Արդեն հայտնի է նաև, որ ամռանը թիմից հեռանալու է Դավիդ Ալաբան, իսկ Մյունխեն է տեղախոխվելու Դայո Ուպամեկանոն:
Բոատենգը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2011 թ-ից: Նա թիմի հետ 8 անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, 5-ական անգամ հաղթել է Գերմանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում, 2-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։