Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Յունիոն Բեռլինի» դեմ խաղից հետո խոսել է Ժերոմ Բոատենգի ու Կինգսլի Կոմանի վնասվածքների մասին.
«Պետք է սպասել: Կինգսլին վնասվածք է ստացել, իսկ Ժերոմի ծունկն է ցավում: 2 օր ունենք վերականգնվելու համար: Գլխավորը՝ ՊՍԺ-ի դեմ խաղին պատրաստ լինելն է»,-Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sky Germany-ին:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին՝ մյունխենյան խաղում 3-2 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն, իսկ պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 13-ին: