Դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը ներկայացվել է որպես իսպանական «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկանում ենք Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքից։
22-ամյա հայ դարպասապահը կխաղա իսպանական ակումբի երիտասարդական թիմում։
Հովհաննիսյանի նախորդ ակումբը «Լեգանեսն» էր: Մինչ այդ հայ դարպասապահը խաղում էր ԱՄՆ երիտասարդական թիմերում։