«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Ուկրաինա: Լրագրող Ջանլուիջի Լոնգարին հայտնում է, որ «Շախտյորը» ցանկանում է կրկին տեսնել պորտուգալացուն գլխավոր մարզչի պաշտոնում:
48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ֆիորենտինան» ու «Նապոլին»: Ֆոնսեկայի պայմանագիրը «Ռոմայի» հետ կավարտվի հունիսի վերջին, որից հետո նա կդառնա ազատ գործակալ:
Ըստ աղբյուրի՝ «գայլերը» մտադիր են գլխավոր մարզչի պաշտոնը առաջարկել Մաուրիցիո Սարիին կամ Յուլիան Նագելսմանին:
Ֆոնսեկան արդեն գլխավորել է «Շախտյորը» 2016-ից 2019 թվականներին և թիմի հետ նվաճել 7 տիտղոս: