«Վերդերը» դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հաղթելով քառորդ եզրափակչում «Ռեգենսբուրգին»:
Հանդիպումը, որը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը Ռեգենսբուրգում, ավարտվեց 1:0 հաշվով ՝ հօգուտ բրեմենցիների: Միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Յույա Օսակոն:
Գերմանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու համար Բրեմենի «Վերդերը» կմրցի «Լայպցիգի» հետ, հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Բրեմենում: Մայիսի 1-ին կայանալիք կիսաեզրափակիչ մեկ այլ խաղում կխաղան Դորտմունդի «Բորուսիան» և «Հոլշտայնը»: