«Վեսթ Հեմ Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը գնահատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի խաղը ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ կայացած առաջին խաղում (3-1): 2014-ի աշխարհիր չեմպիոնը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորի առաջին գոլի ժամանակ։
«Տոնի Կրոսի խաղին հետևելը յուրահատուկ մի բան է»,- գրել է Ռայսը թվիթերյան իր էջում։
Գերմանացին պատասխանել է․ «Շնորհակալ եմ, ընկեր»։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 23:00-ին է։