Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եզակի նվաճում է գրանցել 35-անց ֆուտբոլիստների շրջանում:
35-ամյա Մոդրիչը վերջին տասնամյակում Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ հանդիպումներում գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստն է:
2011-ի ապրիլից հետո խորվաթ կիսապաշտպանը դարձել է այս նվաճմանը հասած ամենատարեց ֆուտբոլիստը:
Մոդրիչը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Ատալանտայի» հետ երկու խաղում, ինչպես նաև «Լիվերպուլի» դեմ խաղում (3: 1):
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում «Ոսկե գնդակի» դափնեկիրը անցկացրել է 38 հանդիպում, որոնցում նա խփել է չորս գոլ ու կատարել վեց գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: