Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան թվել է իր դիրքում աշխարհի լավագույններին, ինչպես նաև պատմել մանկության կուռքերի մասին։
«Աշխարհի լավագույն 3 դարպասապահնե՞րը։ Նման հարցերին պատասխանելը միշտ դժվար է։ Հիմա դարպասապահների մակարդակը շատ բարձր է։ Օբլակը, տեր Շտեգենը, Ալիսոնը, ես․․․Մենք բոլորս նույն տարիքի ենք ու նույն սերնդին ենք պատկանում։ Նոյերն էլ առաջվա պես լավ վիճակում է։ Լավագույններին ես թվեցի, իսկ հորիզոնականներում դնելը թողնում եմ մարդկանց։
Ինչ վերաբերում է դարպասապահների մեջ իմ կուռքերին, երբ փոքր էի, ես Կասիլյասի մեծ երկրպագու էին, բայց ավելի ուշ, երբ մեծացա, սկսեցի նայել վան դեր Սարին։ Իկերը ինձնից ցածրահասակ էր ու այլ ոճով էր խաղում, ու Էդվինն ինձ համար նոր կուռք դարձավ։ Ես նաև հիանում էի Չեխով, Բուֆոնով։ Դու սովորում ես նրանց խաղի վիդեոները նայելով»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը։