«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակը։
«Մենք լավ խաղ ցույց տվեցինք, հատկապես առաջին կեսում։ Լավ վերահսկում էինք մրցակցին, երկու գոլ խփեցինք։ Երկրորդ կեսը նրանք ավելի ինտենսիվ սկսեցին ու մեկ գոլ խփեցին։ Իմ բախտը մի փոքր չբերեց, բայց մենք փորձեցինք հանգստություն պահպանել ու հետո 3-րդ գոլը խփեցինք։ Մենք լավ մարզավիճակում ենք, բայց գիտենք, որ «Էնֆիլդում» միշտ էլ դժվար է խաղալը։
«Լիվերպուլը» դժվար մրցակից է, ու դեռ ոչինչ որոշված չէ։
Կարծում էի՝ ստիպված կլինեմ ավելի շատ փրկել դարպասը՝ հաշվի առնելով «Լիվերպուլի» ուժը հարձակման գծում, բայց մենք հիանալի պաշտպանվեցինք։ Եթե պատասխան խաղն այսպես անցնի, շատ ուրախ կլինեմ, բայց կարծում եմ՝ այն ուրիշ կլինի»,-Կուրտուայի խոսքերն է փոխանցում uefa.com-ը։