Մարկո Ռոյսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում դարձավ Դորտմունդի «Բորուսիայի»` Չեմպիոններ Լիգայում լավագույն ռմբարկուն: 31-ամյա ֆուտբոլիստը Մանչեսթերում կայացած խաղի 84-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:
Այժմ Ռոյսը Չեմպիոնների լիգայում 18 գոլ ունի «Բորուսիայի» կազմում: Նա առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկիից, ով, որպես Դորտմունդը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստ, ՉԼ մրցաշարում դարձել է 17 գոլի հեղինակ:
Նրանց հաջորդում են Պիեռ-Էմերիկ Աուբամեյանգը (15 գոլ), Էրլինգ Հոլանդը (12) և Յան Կոլլերը (10):