Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոլկեր, Ռուբեն Դիաս, Սթոունս, Գյունդողան, Ռոդրի, Դե Բրույնե, Բերնարդո Սիլվա, Մահրեզ, Ժոաո Կանսելու, Ֆոդեն։
«Բորուսիա Դորտմունդ»․ Հիտց, Մորեյ, Դահուդ, Հոլանդ, Ռոյս, Գերեյրո, Հումելս, Ականջի, Բելինգեմ, Էմրե Ջան, Կնաուֆ։