«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղի և Ռոբերտ Լեւանդովսկիի վնասվածքի պատճառով բացակայության վերաբերյալ իր կարծիքով:
«Լևանդովսկիի բացակայությունն իրականում ոչինչ չի փոխում: Նա աշխարհի լավագույն ռմբարկուն է, բայց մենք ունենք լավ խաղացողներ, ովքեր կարող են ծածկել այս դիրքը: Մենք կարոտում ենք Լևային, բայց ինչպես միշտ մտածում ենք հանդիպման մասին:
Մենք միջազգային ընդմիջման ժամանակ շատ չէինք խոսում հանդիպման մասին, քանի որ կային ևս կարևոր խաղեր: ՊՍԺ-ի համար սա յուրօրինակ ռևանշի հնարավորություն է:
Մենք հանգիստ ենք: Առջևում կա երկու հանդիպում, որոնք մենք ցանկանում ենք հաղթել», — ասել է Պավարը նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ: