«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսը նշել է, թե ով է ամենաբարդ մրցակիցը, որի հետ ինքը երբևէ հանդիպել է խաղադաշտում․
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, բայց ամենաբարդ մրցակիցը, որի հետ ես երբևէ խաղացել եմ, Մեսսին է։ Նա հիանալի է, հանճար։ Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողն է, հիանալի ֆուտբոլիստ է։ Նա իմ ամենաբարդ մրցակիցն էր»,- Ֆրեդի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Ֆրեդը ՄՅՈՒ է տեղափոխվել 2018 թվականին Դոնեցկի «Շախտյորից», որի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից։ Մինչ այդ նա խաղում էր բրազիլական «Ինտերնասյոնալում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ 30-րդ տուրում Ուլե-Գունար Սուլշերի թիմը հաղթել է «Բրայթոնին» 2-1 հաշվով։