«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիա է ժամանել նորաձեւ ուսապարկով, որի գույնը խիստ հիշեցնում է քաղաքաբնակների ակումբային գույները:
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղն անցկացնելու համար մեկնել են Մանչեսթեր: Լրագրողների ուշադրությունն է գրավել նորվեգացի հարձակվողի ուսապարկը, ավելի ճիշտ՝ ուսապարկի գույնը:
Louis Vuitton-ի կողմից պատրաստված ուսապարկի արժեքը գնահատվում է 2000 ֆունտ ստեռլինգ, և տարօրինակ կերպով, այն պատրաստված է «Մանչեսթեր Սիթիի» ակումբային գույներով `սպիտակ և կապույտ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»- «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով , ոչ ոքին՝ 5,80 իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 10,00։