Ըստ Sportmediaset-ի, իտալացի մարզիչ Մարչելո Լիպին կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Հիշեցնենք, որ մասնագետը մարզել է «Յուվեն» 1994-ից 1999 թվականներին և 2001-ից 2004 թվականներին:
Այնուամենայնիվ, նշվում է, որ 72-ամյա մասնագետը կարող է թուրինյան ակումբ վերադառնալ ոչ թե որպես մարզիչ, այլ որպես նոր տեխնիկական տնօրեն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ Լիպին կարող է նմանատիպ պաշտոն զբաղեցնել «Նապոլիում»։