«Միլանը» ջանքեր է գործադրում «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու համար, պնդում է Tuttomercatoweb-ը:
Միլանյան ակումբը վրացի խաղացողի տրանսֆերի համար պայքարում առաջ է անցել «Յուվենտուսից», որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ:
«Ռոսոներիները» մշտական կապի մեջ են 20-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: Առաջիկա օրերին Կվարացխելիայի ներկայացուցիչը բանակցությունների համար կժամանի Իտալիա:
Ավելի վաղ Match TV-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել էր, որ «Նապոլին» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Կվարացխելիայի նկատմամբ:
ՌՊԼ-ի 21 խաղում Կվարացխելիան խփել է 4 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: