«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ բողոքել է այս մրցաշրջանում ծանրաբեռնված օրացույցից:
«Ֆուտբոլիտները մարդ են, ոչ թե մեքենա: Գիտեմ, որ որոշ ֆուտբոլիստներ վրդովված են, քանի որ նրանք ցանկանում են խաղալ յուրաքանչյուր հանդիպում, բայց դա հնարավոր չէ:
Իհարկե, նրանք կարող են խաղալ, ունեն անհավանական մտածելակերպ, բայց նրանց հանգիստ է պետք: ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն սպանում են խաղացողներին, քանի որ օրացույցը չափազանց խիտ է:
Մրցաշրջանը սկսելուց ի վեր մենք ոչ մի արձակուրդ չենք ունեցել: Չկա խաղացող, որը կարող էր դիմակայել նման գրաֆիկի ՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Դա անհնար է»,- մեջբերում է Գվարդիոլային Gola-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»- «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով , ոչ ոքին՝ 5,30 իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 9,00