Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը և ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել են «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում է El Barça juga a RAC1-ը, բանակցությունների ընթացքում Ռայոլան կատալոնական ակումբին հայտնել է, թե ինչ պայմաններով Էրլինգը կտեղափոխվի «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբը ստիպված կլինի Հոլանդի հորը վճարել 20 միլիոն եվրո, Ռայոլան նույնպես պետք է ստանա 20 միլիոն եվրո: Բացի այդ, Ռայոլան հարձակվողի համար պահանջել է տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ: Այս վճարներին կավելանա նաև այն գումարը, որը «Բարսելոնան» պետք է վճարի Դորտմունդի «Բորուսիային» տեղափոխության համար: Այն կարող է տատանվել 120-ից 180 միլիոն եվրոյի սահմաններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրլինգը ավելի շատ հակված է «Ռեալ» տեղափոխվելուն: