«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 29-րդ տուրում «Սևիլիայից» կրած պարտությունը (0-1).
«Իսպանիայի առաջնությունում մրցակցելը դժվար է, բայց մենք կպայքարենք մինչև վերջ: Պետք է շարունակենք աշխատել ու բարձրացնել ինտենսիվությունը: Իհարկե, ես վշտացած եմ, բայց ես գիտեմ մեր ուղին ու ոչինչից չեմ վախենում: Չեմ կարծում, թե այս պարտությունը ճնշման արդյունք էր: Չի կարելի հերքել, որ հիմա մեր թիմն իր լավագույն մարզավիճակում չէ:
Մենք պետք է միջոց գտնենք, որպեսզի ֆուտբոլիստներին վերադարձնենք այն որակները, որ նրանք ունեին մրցաշրջանի առաջին հատվածում»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Ատլետիկոն», վաստակելով 66 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Սևիլիան» 58 միավորով գտնվում է 4-րդ տեղում: