Լա Լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» հաղթել է «Էյբարին»՝ 2-0 հաշվով:
73-րդ րոպեին մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման գլխի հարվածով եզրափակել է Վինիսիուս Ժունիորի փոխանցումը: Ֆրանսիացին «Ռեալի» պատմության մեջ զբաղեցնում մաքուր 4-րդ հորիզոնականը՝ Լա Լիգայում խփած գոլերով: Բենզեման շրջանցել է Սանտիլիային, նրա ակտիվում այժմ 187 գոլ կա:
Բենզեմայից ավելի շատ գոլ Լա Լիգայում խփել են միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն (216), Ռաուլը (228) և Կրիշտիանու Ռոնալդուն (311):