Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոմելու Լուկակուն կարող է լքել Միլանի «Ինտերը»:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, միլանյան թիմը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Ակումբը պետք է որոշում կայացնի Իկարդիի ու Լուկակու տրանսֆերների մեջ, բայց «Ինտերի» սեփականատերերը ցանկանում են պահել բելգիացոն, այդ պատճառով նրա տրանսֆերային արժեքը սահմանել են 120 մլն եվրո:
Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թ-ին՝ «Յունայթեդից»՝ 74 մլն եվրոյի դիմաց: «Ներաձուրիների» կազմում անցկացրած 85 խաղում նա դարձել է 59 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: