Մայամիում ընթացող ATP-ի Մաստերս շարքի մրցաշարի եզրափաչի մասնակիցները հայտնի են:
Ռուս Անդրեյ Ռուբլյովը 2 սեթում՝ 3-6,4-6 հաշվով պարտվեց Հյուբեր Հուրկաչին: Ռուս թենիսիստը մատուցելիս սխալվեց 3 անգամ, իսկ մրցակցի մատուցումներից կարողացավ խլել միայն մեկը: Իսկ Յանիկ Սինները 3 սեթում՝ 5-7, 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ: Իսպանացին խլեց մրցակցի մատուցումներից 3-ը, իսկ մատուցելիս սխալվեց 4 անգամ: