Մինչև աշխարհը փոթորկած Քովիդ-19-ի պատճառով մարդիկ քննարկում են Տոկիոյի Օլիմպիական խաղերի լինել-չլինելու հարցն ու ձևաչափը, Պեկինում, որտեղ կանցկացվեն 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը ապրիլի մեկից կսկսել են փորձարկել փակ մարզադահլիճները:
Հատկանշական է, որ Ձմեռային խաղերում օգտագործվելու են հիմնականում այն դահլիճները, որտեղ 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերում անցկացվել են օրինակ՝ լողի, մարմնամարզության, հանդբոլի և այլ մարզաձևերի առաջնությունները:
Փորձամրցումներին թույլատրել են մասնակցել միայն չինացի մարզիկներին՝ հայտնի սահմանափակումներից ելնելով: