«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է չհեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է thesun.co.uk-ը:
Ըստ աղբյուրի ՝ ակումբի նախագահ Դանիել Լեվին չի պատրաստվում 27-ամյա ֆուտբոլիստին թույլ տալ Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ գնալ, բացի այդ, Քեյնը նույնպես չի ցանկանում հեռանալ:
Քեյնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024-ի ամռանը: