Կոլումբացի հայտնի ֆուտբոլիստ Ֆրեդի Գուարինը հայտնվել է սկանդալի մեջ, գրում է El Tiempo- ն:
34-ամյա կիսապաշտպանը ձերբակալվել է ընտանիքի անդամների վրա հարձակվելուց հետո: Ձերբակալության ընթացքում խաղացողը հարբած էր և արյունոտ հագուստով:
Սակայն կիսապաշտպանի արկածները այսքանով չեն ավարտվել Նա հարձակվել է նաև բժշկական անձնակազմի և ոստիկանության աշխատակիցների վրա: Ըստ աղբյուրի՝ երկու դեպքերի համար էլ նրան քրեական մեղադրանք է սպառնում:
Գուարինն առավել հայտնի է «Պորտուի» ու Միլանի «Ինտերի» կազմում ելույթներով: Հունվարից նա պաշտպանում է Միլոնարիոսի գույները: