«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է տեղափոխվել Լոնդոն: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Հաղորդվում է, որ 30-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» Վեյնալդումին առաջարկել է եռամյա պայմանագիր ՝ 8 միլիոն եվրո աշխատավարձով: