«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը (1-2).
«Չգիտեմ՝ սա ինչպես բացատրել: Մենք գիտեինք, որ չի կարելի թերագնահատել մրցակցին, և ես չեմ կարծում, թե մենք այդպիսի սխալ ենք թույլ տվել: Պարզապես մենք բավականաչափ լավը չէինք այս խաղում: Պետք է աշխատենք պահերն օգտագործելու վրա, այլապես խնդիրը չի լուծվի»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը;
Հիշեցնենք՝ Հյս. Մակեդոնիան 6 միավոր է վաստակել ու J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Գերմանիան 6 միավորով երրորդ տեղում է: Աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Հայաստանի հավաքականը (9): Ռումինիան 4-րդն է 3 միավորով, Իսլանդիան նույնքան միավորով 5-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի ընտրանին (0):