«Մանչեսթեր Սիթին» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել միանգամից վեց ֆուտբոլիստից, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հեռանալու հավանական թեկնածուների ցուցակում են Մատեո Կովաչիչը, Ջոն Սթոունսը, Նիկո Օ’Ռեյլին, Իլկայ Գյունդողանը, Օսկար Բոբը և Կլաուդիո Էչևերին։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

























































