«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «քաղաքայինների» ճամբարը լքել էր 2023 թվականին, վերադարձավ մեկ տարի անց և այժմ կարող է կրկին լքել ակումբը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա խաղացողը առաջիկա օրերին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը մի քանի առաջարկներ ունի անգլիական ակումբներից։ Ինքը՝ խաղացողը, նույնպես մտածում է հեռանալու մասին՝ ձգտելով ավելի շատ խաղաժամանակ ստանալ խաղադաշտում։
Գյունդողանը մինչ այս մանչեսթերյան գրանդի կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 358 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 65 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։

























































