Թուրքական ֆուտբոլի լեգենդ Հաքան Շյուքուրը հայրենիքում խնդիրներ ունի իշխանությունների հետ: Նախկին անվանի ֆուտբոլիստն ԱՄՆ-ում տաքսու վարորդ է:
48-ամյա Շյուքուրը հերթական անգամ դժգոհություն է արտահայտել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունից.
«Ես պետք է աշխատեմ, որովհետև ոչինչ չունեմ: Էրդողանը ինձնից խլել է ամեն ինչ. ազատության, գործունեության իրավունք, աշխատանք…:
Իմ կնոջ խանութին քարեր էին նետվում, երեխաներս սպառնալիքներ էին ստանում Թուրքիայում: Հայրս որոշ ժամանակ կալանավորվել էր»,- Record-ի հետ զրույցում ասել է նախկին ֆուտբոլիստը:
Շյուքուրը հանդես է եկել «Գալաթասարայում», «Ինտերում», «Պարմայում», Թուրքիայի հավաքականի կազմում 2002 թվականին դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: